Իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը

3/10/2025 19:57

Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում,- քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է գրել․ «Բագրատ Սրբազանի և իր հետ միասին կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։ Մնացած բոլոր քաղբանտարկյալների ու ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։ Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։ Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղայն մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։ Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը»,- գրել է նա։