Իսրայելը դադարեցրել է Գազա քաղաքի գրավման գործողությունը
4/10/2025 10:49

Իսրայելի քաղաքական ղեկավարությունը հրահանգել է բանակին դադարեցնել Գազա քաղաքի գրավման գործողությունը և նվազագույնի հասցնել ակտիվությունը Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ պատերազմող կողմերի համաձայնությունից հետո, հաղորդում է Իսրայելի ռազմական ռադիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Իրավիճակի գիշերային գնահատականներից և ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո քաղաքական ղեկավարությունը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին նվազագույնի հասցնել իրենց գործունեությունը Գազայում և իրականացնել միայն պաշտպանական գործողություններ»,-հաղորդել է ռադիոկայանը։
Նշվում է, որ սա փաստացի նշանակում է Գազայի գրավման գործողության դադարեցում։
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին և ազատ արձակել ողջ մնացած բոլոր պատանդներին։