Վթար՝ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում

4/10/2025 13:11

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։