Հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի գործընթացը սկսել

4/10/2025 18:34

Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ ու Հայաստանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է շարժումն իր առաջին գրասենյակը բացել Գյումրիում։ «Այս պահին աշխատում ենք «Վառեմ-մարեմ»-ի շենքի վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը»,- նշել է Կարապետյանը։ Նա նաև հայտնել է քաղաքական սպասվող իրադարձության մասին։ «Կարծում ենք՝ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին գործընթացը սկսենք»,- ասել է Նարեկ Կարապետյանը։