Նման դեպք չի արձանագրվել․ ՆԳՆ

5/10/2025 15:40

Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ այս մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասել է ՆԳՆ խոսնակը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։