Սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է
5/10/2025 20:58

Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին գրում է 24news.am-ը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով։