7 կիլոգրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել

6/10/2025 20:10

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորում 53-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցրել, չորացրել և ապօրինի պահում է թմրանյութ։ Հոկտեմբերի 3-ին նա հրավիրվել է վարչություն և հաստատել ոստիկանների տեղեկությունը: Ստուգողական այցի ժամանակ Լոռու քրեական ոստիկանները նկատել են պատերից կախված կանեփի մոտ 40 թուփ և դույլի մեջ պահվող չոր զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր յոթ կիլոգրամից ավելի կանեփի չորացված-մանրացված զանգված։ Տղամարդը հայտնել է, թե կանեփն ինքն է աճեցրել, մարիխուանան էլ անձնական օգտագործման համար էր: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, այնուհետև` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։