Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել Օնիկ Ախվերդյանը

7/10/2025 10:49

Փարաքար համայնքի ավագանու նիստում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը։ Մենք պատասխանատու ենք շարունակելու Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքները՝ վառ պահելով իր հիշատակը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանն օրեր առաջ սպանվել էր: