Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամսով

7/10/2025 10:53

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։ Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։