Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները

7/10/2025 11:49

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնեցին ՆԳՆ-ից: Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան։