Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Հայաստանը ստացավ զրո
7/10/2025 11:51

ԱՄՆ-ն Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահմանի վերահսկողություն և Նոբելյան մրցանակի ներկայացումն է, ասուլիսի ընթացքում ասել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքում, ստացել է Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում: Հայաստանը ստացել է զրո: Հայաստանի վարապետը ստացել է մի նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ վերատադրվել»,- ասել է նա: