«Volkswagen»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ

7/10/2025 15:58

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաներում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volskwagen» մակնիշի ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել ջրատարի մոտ: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: