Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով

7/10/2025 17:12

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։