Լարսում սահմանափակումներ կգործեն
8/10/2025 09:50

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այսօրվանից սահմանափակումներ կգործեն․ այս մասին հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից։
Ռուս-վրացական սահման տանող ճանապարհին հատուկ ռեժիմ կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին 126-րդ կմ–ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի: Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը»– նշված է հաղորդագրությունում: