Ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ

8/10/2025 11:07

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտրող դեմ է քվեարկել ՔՊ-ին՝ յուր ճղճղան բռնապետիկով հանդերձ,- Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն է գրել․ «ՔՊ-ի հավաքած 17.188 ձայնից, եթե հանենք վարչական ռեսուրսի և տարատեսակ «հորդորներով» առաջնորդված ընտրողների մոտավոր թիվը, ապա առավել տխուր պատկեր կստացվի: Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, իրականում նրան պետք է սեփական թիմում իր հեղինակությունը պահելու և Էջմիածնի ընտրություններում ընդդիմությանը ձայն տալ պատրաստվողներին ցույց տալու համար, որ, միևնույն է, բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ: Բանաձևը գործում է 2018 թվականի ապրիլից. կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- գրել է Մխիթարյանը։