Փաշինյանը կմեկնի Բրյուսել
8/10/2025 17:03

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում․ այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։