Պատմության մեջ մնալու եք որպես «ազգակործան պատուհասներ»

8/10/2025 23:05

Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ եւ Արցախի Հանրապետություն, դու մտածիր, թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»,- գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։ Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա, ու՞ր մնաց … Նիկոլին ասա, թող հրապարակի 2019-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը, որի ընդհանուր բովանդակությունը հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը։ Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։ Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։ Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։ Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։ Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։ Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Մենք քո հետ բանավեճ չունենք,«պարոն փոխնախագահ», ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը»՝ «ոտքի տակ մի ընկի»։ Բանավիճո՞ղ եք, Բորելի հետ բանավիճեք, ով ասել է, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է Փաշինյանին բանավեճի է հրավիրում, ինչու՞ է «ուխոդ» լինում։ Թող գա … Հ.Գ.2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դու մտածիր, թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։ Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։ Այնպես որ ի՞նչ էլ անեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիեւի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»։