Փաշինյանը Բրյուսելում հեծանիվ է քշել

9/10/2025 11:30

Օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով։ Այս մասին Բրյուսելում հեծանվային զբոսանքի ժամանակ ասել է Փաշինյանը։ «Այսօրվա հեծանվային լուսաբացս Բրյուսելում է, և իհարկե օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև՝ քաղաքի ենթակառուցվածքի ոչ միայն հեծանվային, այլև՝ ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»,-ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում: Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: