Իշխանազավթումն ուներ երկու նպատակ

10/10/2025 09:38

Այնուամենայնիվ գիտակցում է Արցախի հանձնման հարցում իր աններելի մեղքերը: Երևում է, որ իրեն հանգիստ չի տալիս դա,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ «ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով: Սերժ Սարգսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Ռոբերտ Քոչարյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Լևոն Տեր Պետրոսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Երեքն էլ բանակցում էին այնպես, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի միջազգային ճանաչման ներքո՝ հենված միջազգային սկզբունքների վրա: Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար: Նիկոլի այսօրվա մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը: Նա ստիպված է ապրել այդ ծանր մեղքով և գիտակցում է դա: 2019թ. նա ունեցել է հնարավորություն արցախյան հարցը լուծել այնպես, որ Արցախն ամբողջությամբ լիներ հայկական և Ադրբեջանից դուրս: Բա ինչի՞ չի լուծել հարցը, և ու՞ր է իրեն փոխանցված Արցախի Հանրապետությունը: Հիմա արդեն բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ 2018թ. իշխանազավթումն ուներ երկու նպատակ. Արցախը հանձնել Արդբեջանին, իսկ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ»,- գրել է նա: