Փաշինյանը հանդիպել է Էմոմալի Ռահմոնի հետ

10/10/2025 09:41

Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը: Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: