Կրկին հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում

10/10/2025 09:43

Այսօր կեսգիշերին կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում էր մի քանի տասնյակ կիլոմետրից։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ»–ի գրեթե բոլոր ջրցան մեքենաները աշխատել են, միացել են նաև հրշեջ–փրկարարները: Այս պահին հրդեհի մեծ մասը մարված է։