Գազանջատումներ կլինեն

10/10/2025 12:39

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Գասպարյան, Լ.Ազգալդյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: