Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրույց են ունեցել
10/10/2025 16:24

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը։
«Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեում տիրող իրավիճակը՝ գեղեցիկ, տոնական, նպաստեց նրան, որ շատ հանդիպումներ և քննարկումներ դրական արդյունքների հանգեցրին։
Դուք ինքներդ տեսաք, այստեղ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը շատ ջերմ են շփվել եւ քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ հարցեր, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ամրապնդման ճանապարհով»,- ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել Է Լեբեդեւը լրագրողներին։