Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել
10/10/2025 16:26

Այսօր, տեղի ժամանակով ժամը 12․00-ին, հրադադարը Գազայում ուժի մեջ է մտել․ այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել ժամը 12․00-ին։ Ժամը 12․00-ից ՑԱԽԱԼ-ի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել տեղակայման թարմացված գծերի երկայնքով՝ հրադադարի եւ պատանդների վերադարձման համաձայնագրի իրականացման պատրաստման շրջանակում։ ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են այս շրջանում եւ կշարունակեն չեզոքացնել ցանկացած անմիջական սպառնալիք»,- նշված է հաղորդագրությունում։