Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը վերացվել է
10/10/2025 18:11

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտնապության կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։