«Երևանի քաղաքային նոր աղբավայր»-ի տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
10/10/2025 20:23

Radar Armenia-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք՝ Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել։ Այդ փաստով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ աղբանոցի հրդեhը պատահական չէր, այլ դիտավորություն։