Դուշանբեի գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել

10/10/2025 23:05

ԱՊՀ-ի ղեկավարները Դուշանբեի գագաթնաժողովի արդյունքներով 19 փաստաթուղթ են ստորագրել: Հիմնական որոշումները վերաբերում են ԱՊՀ պլյուս նոր ձեւաչափի ստեղծմանը, ինչպես նաեւ Համագործակցության Շանհայի կազմակերպությանը ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրելուն: Հրապարակված ցուցակում նշված են 2026 թվականին Համագործակցությունում նախագահության, ինչպես նաև ԱՊՀ գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշումները: