Նուբարաշենում այս պահին կրակ չկա

11/10/2025 12:31

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` հավելելով, որ աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։ «Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,-ասացին Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։