«Մեր ձևով» շարժմանն է միացել Տարօն Աճեմօղլուն

11/10/2025 14:18

«Մեր ձևով» շարժմանն է միացել Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարօն Աճեմօղլուն։ Այս մասին հայտարարել են «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ։ «Այս նախաձեռնությունը բարձրացնում է Հայաստանի առջև այսօր կանգնած մի շարք կարևոր հարցեր և ես շատ ուրախ եմ այսօր հնարավորության համար ձեզ հետ կիսվելու զեկույցի թեմաների շուրջ իմ դիտարկումներով»,-այս մասին տեսաուղերձում ասել է Տարօն Աճեմօղլուն: «Մենք ապրում ենք վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական և ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին: Այս փոփոխություններն առնչվում են նաև Հայաստանին: Ցավոք, Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական և ժողովրդական ներուժը»,-նշել է նա: