Գազանջատումներ կլինեն

13/10/2025 13:06

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ազատամարտիկներ թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Այրիվան, Լճափ, Ծովազարդ բնակավայրերի, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբետ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: