Վրաերթից 47-ամյա տղամարդը մահացել է
13/10/2025 13:20

Հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ստեփան Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ դեպի Վարդենիս ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում էր Վարդենիսի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ում, իսկ հարվածի հետևանքով նրա ոտքը կտրվել է. այն հայտնաբերվել է մարմնից մի քանի մետր հեռավորության վրա: