Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Եգիպտոսում
13/10/2025 16:16

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Փաշինյանն այսօր է աշխատանքային այցով մեկնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:
Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։