Փաշինյանն ու Թրամփը կարճ զրույց են ունեցել

13/10/2025 21:44

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը ձեռքսեղմում են ունեցել Շարմ էլ Շեյխում և կարճ զրուցել: Փաշինյանը Եգիպտոսում մասնակցել է նաև լուսանկարման արարողությանը: Խաղաղության գագաթնաժողովի մասնակից առաջնորդները համատեղ լուսանկարվել են։ Թրամփը «մեծ գործարքի» կապակցությամբ բոլորին հորդորել է ժպտալ։ Այս պահին Շարմ էլ Շեյխում ընթանում է գագաթնաժողով, որտեղ նախատեսվում է Գազայի հարցով համաձայնագրի ստորագրումը: