Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը

14/10/2025 19:18

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով, այս մասին դատարանի բակում ասաց Նարեկ Կարապետյանը: Նա նշեց, որ այս իշխանության ռազմավարությունը կտանի նրան, որ բանտերում ուղղակի տեղ չի լինելու։ «Շաբաթվա վերջում մեծ հանրահավաք և մեծ քայլերթ է լինելու, որ իշխանությունները տեսնեն՝ կալանավորումներով բարձրացած այս ալիքը չեն կարող քնեցնել»,-նշեց Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։