Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

14/10/2025 19:20

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին։ Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը որպես իշխանության և հասարակության միջև կապ ապահովող կարևոր օղակ ու սահմանադրական մարմին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեությունը պետք է միտված լինի հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդմանը, ինչի կարիքը մեր հանրությունը հատկապես այժմ զգում է: Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը ներկայացրել է խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով խորհրդի դերակատարությունը տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման և պետական կառավարման համակարգին հասարակական գնահատականներ փոխանցելու գործում։