Իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը

15/10/2025 09:25

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին: Պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել: Տեսեք, դեռ չեմ խոսում լուրջ բարդություններ, նրբություններ և մեծ գումարներ պահանջող սպառազինության, գերճշգրիտ միջոցների կամ ծանր ռեֆորմների մասին: Այն իշխանությունը, որը խաղաղության և բանակի բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար «օդ է կրակում», 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի: Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը»։