Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվել է

15/10/2025 09:28

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին,- լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Նիստը սկսվեց, երևի թե, 20 րոպե ուշացմամբ։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 53 քննիչներից, բայց չհասցրեցին ժամանակին ներկայանալ։ Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է, իհարկե, ներկայացնել եզրույթով անվանել։ Քննիչը պարզապես կարդում էր միջնորդությունը՝ մի միջնորդություն, որը ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ մասով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»,- ասել է Վարդևանյանը։