Սաղմոսավանքի հոգևոր հովիվը ձերբակալվել է
15/10/2025 12:41

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։
Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: