Ռուսաստանի առաջարկը մնում է ուժի մեջ
15/10/2025 12:43

Ռուսաստանի առաջարկը՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ մնում է ուժի մեջ․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Դիվանագետը նաև նշել է Ռուսաստանի նշանակալի և արդյունավետ դերը երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում: