ՔԿ-ն՝ հոգևորականների ձերբակալության մասին
15/10/2025 12:57

Tert.am-ի հաղորդմամբ՝ ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականներ ձերբակալվել։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ: