Մկրտիչ Սրբազանը Կենտրոնի քննչականում է

15/10/2025 17:37

ՄԻՊ-ից մենք տեղեկացանք, որ Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչականում,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա նշել է, որ այս պահին ինքը և իր մի քանի գործընկերներ գնում են Մկրտիչ Սրբազանի մոտ: Բացի գտնվելու վայրից՝ այլ մանրամասներ նրանց այս պահին հայտնի չէ: Հիշեցնենք, որ առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկել են, այնուհետև նրան տարել քննչական բաժին։ Ավելի ուշ ՄԻՊ-ից հայտնել էին՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով: