Ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է

15/10/2025 19:20

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է,- Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է նամակ գրել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ «Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024թ. ապրիլիից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձեռբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ… Այն, որ Հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ… Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ… Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ… Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ… Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ… Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։ Հայրենիքի Կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 14.10.2025թ. Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»,- գրել է Սրբազանը։