Աշոտ Մինասյանը (Երկաթ) դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման

16/10/2025 15:35

Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝ «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր, «ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր, ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր, «AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ, AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ, «AKM» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ, Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի 3 ակոսափող կարաբին, «MAUSER Mod.98 տեսակի 7,92 մմ տրամաչափի ակոսափող հրացան, «TO3-8» տեսակի 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող 2 հրացան, Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ / տրամաչափի ակոսափող 2 հրացան, «PПГ-7» տեսակի ձեռքի հակատանկային նռնականետ, 40մմ տրամաչափի «PПГ-7B» տեսակի «PД-409» համարի ձեռքի հակատանկային նռնականետ, ռազմամթերք հանդիսացող 8.119 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2.532 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 220 հատ 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ, 1.149 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 1.246 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ 38SPL տրամաչափի փամփուշտներ, 1 հատ 10,75 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 7,65 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ գործարանային արտադրության 23 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ գործարանային արտադրության «PГД-5» տեսակի ձեռքի բեկորային նռնակներ, 1 հատ գործարանային արտադրության «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ, 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված նռնակ, 1 հատ «УЗРГМ-2» տեսակի պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար, 1 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչ, որի վրա տեղադրված է «УЗР-ГМ» տեսակի պայթուցիչի բռնկիչ, 2 հատ «ЭДП-p», 2 հատ «ЭДП», 6 հատ՝ «ЭД-8-Э» և 5 հատ «ЭДП-КЗ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրադետոնատորներ, 1 հատ «КД-8А» և 12 հատ «КД-8C» տեսակի դետոնատորներ, 4 հատ գործարանային արտադրության բռնկիչներ՝ նախատեսված ձեռքի նռնակների պայթուցիչների համար, ինչպես նաև գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուս: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: