Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է
16/10/2025 20:50

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։
Նշենք, որ ըստ պաշտպանի՝ Կոչուբաևը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար։