Քրեական հետապնդումն օգտագործվում է որպես մահակ

17/10/2025 09:18

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձևն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում,- ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է արձանագրել․ «Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»,- գրել է նա։