Շաբաթ օրը հավաք-երթ է նախատեսված

17/10/2025 09:22

Վաղը՝ ժամը 16:30-ին, հավաքվում ենք Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր,- գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Վաղը՝ շաբաթ օրը, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր: Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում»,- գրել է նա։