Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են
17/10/2025 12:34

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։