Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ
17/10/2025 14:24

Վերջին դատական նիստի արդյունքներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը բացարձակապես կապ չունի իրավունքի և արդարադատության հետ,- aյս մասին գրել է Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց.
Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։
Քաղաքական գործիք. Կալանքի երկարաձգումը բացառապես հենվեց «Իշխանությունը զավթելու կոչի» քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար։
Իրավական աբսուրդ. մի երկրում, որը հայտարարում է ժողովրդավարությանն իր հանձնառության մասին, նման թույլ, ֆիկտիվ գործի հիման վրա քաղաքացիական անձին անազատության մեջ պահելը ամոթալի է։
Մենք շարունակելու ենք մեր իրավական և միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրամիությանը և միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է և ակտիվ իրագործման փուլում։
Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու։ Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը»։