Սա այլևս վիճակագրություն չէ, սա ահազանգ է

17/10/2025 14:25

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Երբ հանցագործությունների թիվը 6 տարում աճում է 63 %-ով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ գրեթե կեսով, սա այլևս վիճակագրություն չէ, սա ահազանգ է։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24.678, իսկ 2024 թվականին 63 տոկոսով ավելացել է թիվը՝ կազմելով՝ 40.232: Նույն կոմիտեի տվյալներով, 2018-ին քրեական պատասխանատվության ենթարկվել է 3.000 մարդ, իսկ 2024-ին՝ 9886»,- գրել է նա: