Նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն է

17/10/2025 14:28

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ,- գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է: Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում: Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»: